Արդարադատության նախարարությունը պարզաբանել է նախօրեին Դավիթ Հարությունյանի արած արտահայտությունը
Արդարադատության նախարարությունը պարզաբանել է նախօրեին մամուլի հրապարակումներից մեկում նախարար Դավիթ Հարությունյանի արած արտահայտությունը՝ կապված Սահմանադրական փոփոխությունների հետ:
Պարզաբանման մեջ նշվում է, որ Սահմանադրությունը Գերմանիայի մոդելով փոփոխելու վերաբերյալ հարցին նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Ոչ, չգիտեմ ով է ասում, բայց ճիշտ չի ասում»:
Ըստ նախարարության, հարցը չի վերաբերել վարչապետի ընտրությունը բաց քվեարկությամբ անցկացնելու որոշմանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ «Հայկական ժամանակ» թերթի, ՍԴ նախագահ ընտրված Հրայր Թովմասյանը առաջին հարվածն է ստացել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից:
«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ վարչապետի ընտրությունը բաց քվեարկությամբ անցկացնելու որոշման ժամանակ հաշվի է առնվել Գերմանիայի փորձը, պատասխանել է. «Ոչ, չգիտեմ՝ ով է ասում, բայց ճիշտ չի ասում»: Նման պնդում արել է այլևս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը բոլորովին վերջերս «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում: Դավիթ Հարությունյանը դժվար չիմանար այս մասին: Ինչ վերաբերում է Թովմասյանին, , ապա նա իսկապես ճիշտ չի ասել, որովհետև մարտի 14-ին Գերմանիայի կանցլերն ընտրվել է փակ քվեարկությամբ»,- գրել էր թերթը: