Սերժ Սարգսյանը Սահմանադրական դատարան է այցելել՝ ներկայացնելու նորընտիր նախագահին
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ այսօր՝ մարտի 23-ին, նախագահ Սերժ Սարգսյանը այցել է Սահմանադրական դատարան, որտեղ ներկայացնելու է ՍԴ նորընտիր նախագահ Հրայր Թովմասյանին:
Հիշեցնենք, որ խորհրդարանը մարտի 21-ին փակ գաղտնի քվեարկությամբ ձայների 64 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրեց Հրայր Թովմասյանին։