Շպռոտը պաասխանլ է իրեն «կպցնել» ցանկացողներին (լուսանկարներ)
Շպռոտը հոգնել է իրեն «կպցնել» փորձող տղաներից և հատուկ նրանց համար իր Instagram-ի story բաժնում հրապարակում է արել՝ խորհուրդ տալով չփորձել անգամ ծանոթանալ իր հետ:
«Եթե ձեզ թվում է, թե ճանաչում եք ինձ, որովհետև տեսել եք իմ սեքսուալ նկարներն ու տեսանյութերը, թույլ տվեք ձեզ մի բան ասել՝ դուք ոչինչ էլ չգիտեք իմ մասին: Եվ եթե դուք 25 տարեկան եք կամ ամուսնացած ու կարծում եք, որ սերը տարիք կամ ամուսնական կարգավիճակ չի հարցնում…Սերը միշտ տարիք հարցնում է: Էդ սեքսը տարիք չի հարցնում: Ես ձեր համար բարեգործական կազմակերպություն չեմ, այնպես որ՝ նույնիսկ մի էլ փորձեք:
Սա այն տղաներին է վերաբերվում, որոնք կույս են ուզում տուն տանել՝ մաքուր աղջիկ Երևանից, բայց միաժամանակ ուզում են զվարճանալ Շպռոտի հետ: Եվ այն ամուսնացած տղաներին, որոնք փորձում են կպցնել ինձ: Տղաներ, գնացեք և նամուսով լավ սեքս ունեցեք ձեր կանանց հետ»,- գրել է երգչուհին: