Գալկինի դուստրը` հարսի կերպարով (լուսանկար, տեսանյութ)
Լիզա Գալկինան մոդելի դերում դեբյուտել է Վալենտին Յուդաշկինի մանկական հավաքածուի՝ Moscow Fashion Week-ի շրջանակներում կազմակերպված ցուցադրությանը: Հեռուստահաղորդավարի դստերը պատիվ է վիճարկվել ցուցադրությունն ավարտել հարսի կերպարով։
Մոդելագործն իր առաջին մանկական հավաքածուի՝ Yudashkin Kids-ի ցուցադրությանը մասնակցելու համար հրավիրել էր իր հայտնի ընկերների ժառանգներին:
Լիզայի համար ընտրվել էր երկար շքեղ զգեստ՝ հարսնաքողով, սպիտակ կոշիկներ, մանուկ մոդելի ձեռքին հարսի ծաղկեփունջ էր: Ցուցադրությունից լուսանկարներն արդեն հայտնվել են աղջկա ծնողների՝ Մաքսիմ Գալկինի և Ալլա Պուգաչովայի՝ Instagram-ի էջերում: