Հայաստանը 2 ոսկե մեդալ նվաճեց Լատվիայում
Լատվիայում տեղի ունեցած բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են երկու ոսկե մեդալ: Հաղթող են դարձել Ռազմիկ Սարգսյանն ու Նարեկ Ներսիսյանը, հաղորդում է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Բագրատ Ներսիսյանն ու Արթուր Ղազարյանը գրավել են երրորդ տեղը:
Նշենք, որ մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ Լատվիայում Հայաստանը ներկայացրել են 7 բռնցքմարտիկներ: