Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը «բաց» մարզում է անցկացրել (լուսանկարներ)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը, նախապատրաստվելով Էստոնիայի ընտրանու հետ մարտի 24-ին կայանալիք ընկերական հանդիպմանը, այսօր «բաց» մարզում է անցկացրել ֆուտբոլի ակադեմիայում, որի առաջին 15 րոպեն ազատ է եղել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունն ուշագրավ ֆոտոշարք է ներկայացրել այդ պարապմունքից: