Լևոն Արոնյանը կրկին սխալվեց և պարտվեց Կարյակինին
Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում այսօր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ:
Չորս ժամից ավելի տևած պարտիան անցավ բավական հետաքրքիր պայքարում: Արդյունքում, ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ ցանկացած սխալ քայլը միանգամից մեծ առավելություն էր տալիս մրցակցին: Ավաղ, 36-րդ քայլին նման վրիպում թույլ տվեց Լևոն Արոնյանը, որը մեկ քայլ հետո անձնատուր եղավ:
Այդպիսով, Վլադիմիր Կրամնիկը կարևոր հաղթանակ տարավ, վաստակեց 4,5 միավոր և պահպանեց առաջատարներին հասնելու հնարավորությունը: Իսկ ահա Լևոն Արոնյանը չորրորդ պարտությունը կրեց մրցաշարում և գործնականում դուրս մնաց պայքարից, քանի որ 3,5 միավորով եզրափակում է աղյուսակը:
Վաղը կայանալիք 11-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինի հետ, որը 5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: