Սիրուշոն այցելել է Հարվարդի համալսարան (լուսանկարներ)
30-ամյա երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել:
Տեղադրված լուսանկարին կից երգչուհին գրել է.
«Երեկ ինձ համար անմոռանալի օր էր։ Հրավիրված էի Հարվարդի համալսարան` ծանոթանալու տեղի հայ ուսանողների հետ (և ոչ միայն) նրանց պատմելու իմ ոգեշնչումների և ծրագրերի մասին։ Ինձ համար մեծ պատիվ էր, շնորհակալ եմ հրավերի համար»։