Շղթայական ավտովթարներ Մյասնիկյան պողոտայում. մի քանի մետր հեռավորության վրա տեղի է ունեցել 3 վթար. վնասվել է 7 ավտոմեքենա (լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 22-ին, շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Hyundai մակնիշի 99 AL 969 համարանիշի, Opel մակնիշի 578 OZ 61 համարանիշի և Mercedes մակնիշի 35 LC 976 համարանիշի ավտոմեքենաները: Մի քանի մետր վերև բախվել են Opel մակնիշի 99 TT 808 համարանիշի և Renault մակնիշի 35 DO 066 համարանիշի ավտոմեքենաները, փոքր ինչ վերևում էլ բախվել են Seat մակնիշի 35 AS 119 համարանիշի և Nissan March մակնիշի 35 LC 473 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարների հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Փաստի առթիվ ոատիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում: