Գեղասահքի աշխարհի առաջնությունում մեր մասնակիցը եզրափակչում է (լուսանկար)
Միլանում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում կարճ ծրագիրը կատարել են տղամարդկանց մենասահքի մրցման մասնակիցները: Հայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը 37 մասնակիցների մեջ գրավել է 23-րդ տեղը և իրավունք ստացել մասնակցել ազատ ծրագրին, որը տեղի կունենա մարտի 24-ին է:
Կարճ ծրագրում լավագույն արդյունքը ցույց է տվել ամերիկացի Նաթան Չենը: Առաջատար եռյակում են նաև ռուսաստանցի Միխայիլ Կոլյադան և ամերիկացի Վինսենթ Չժոուն:
Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի նաև Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը : Նրանք ելույթ կունենան մարտի 23-ին և 24-ին: