«Ֆեյսբուքից դուրս» կյանք կա արտահայտությունը ճիշտ է, բայց այլ աշխարհ է.Անկախ Հայաստան
«Ֆեյսբուքից դուրս» կյանք կա արտահայտությունը ճիշտ է, բայց այլ աշխարհ է։
Ֆեյսբուքից դուրս մարդկանց պատկերացումները քաղաքականության մասին ուրիշ են։
Ֆեյսբուքից դուրս մարդիկ դեռ պիտի Նախագահ ընտրեն։
Ֆեյսբուքից դուրս մարդիկ դեռ ցիտում են հայկական թերթերի մի 5 օրվա գրած «մեր հավաստի տեղեկություններով» նյութերը՝ որպես հստակ տեղեկատվություն։
Ֆեյսբուքից դուրս մարդիկ թքած ունեն ֆեյսբուքի վրա։
Ֆեյսբուքից դուրս մարդիկ ավելի պարզ են ու ավելի շահախնդիր։
Ֆեյսբուքից դուրս եղանակը տաք է, մարդկանց դեմքին ժպիտ չկա, լիքը պռոպկայա, իսկ Ազատության հրապարակը մարդկանց իրար հետ շփվելու վայր է։
Կարճ ասած՝ էսօր մի պահ դրսերում էի ու ասեմ, որ այնտեղ էլա հետաքրքիր ու գրավիչ, բայց դե «ֆեյսբուքյան» աշխարհն իր հետաքրքրությունն ունի ։
Անկախ Հայաստան. Ֆեյսբուք: