Անկախություն սպանողը նաև որոշ դպրոցների ուսուցիչներն ու տնօրեններն են. Արայիկ Հարությունյան (լուսանկարներ)
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Անկախություն սպանողը նաև որոշ դպրոցների ուսուցիչներն ու տնօրեններն են
Ձեզ կթվա, թե սա ռուսաստանյան միջին վիճակագրական դպրոց է: Բայց այս այլանդակությունը տեղի է ունեցել երևանյան՝ Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում: Հայաստանի Հանրապետության քաղաքացի աշակերտներին կանգնեցրել են «Ռուսաստանն իմ հայրենիքն է» կարգախոսի տակ ( միջոցառումն անցկացվում էր «Աշխարհն իմ աչքերով» խորագրի ներքո, երբ երեխաները ներկայացնում են տարբեր երկրներ): Ավելին, Ռուսաստանի դրոշի գույները պարտավոր չես իմանալ՝ այն հակառակ վիճակում է, բայց Հայաստանի գույների հերթականությունը չիմանալու համար դպրոցի ուսուցիչն ու տնօրենը գետինը պետք է մտնեն: Տնօրեն Գայանե Մկրտչյանի ու դասվարի համար թերևս ՌԴ-ն է իրենց հայրենիքը: Բայց այդ երեխաներին նման կերպ փչացնելը ոչ միայն այլանդակություն է, այլ նաև հանցագործություն: Չեմ զարմանա, որ տնօրենը ձեռքը սրտին դրել է ՌԴ հիմնի ժամանակ: Հաշվի առնելով այս ամենն՝ այսօր դիմել եմ պատկան մարմիններին սույն անձնավորություններին ՀՀ անկախ պետության որևէ դպրոցից տասնյակ կիլոմտրերով հետ պահելու համար: