Ստիպված ենք լինելու Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու թույլտվություն ստանալ. Արսեն Հարությունյան
Այսօրվա դրությամբ ջրամբարները լցված են 39 տոկոսով, ինչը 19 տոկոսով քիչ է 2016 թվականի ցուցանիշից: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Նրա խոսքով, եթե այս տեմպով շարունակվի, ստիպված են լինելու դիմել Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու թույլտվություն ստանալ, թեև դեռ վաղ է այդ մասին խոսելը, քանի որ դեռ կարող են տեղումներ լինել:
«Ոռոգման առումով ամենառիսկային մարզերը Արմավիրն ու Արագածոտն են, որոնք օգտվում են Ախուրյանի ջրամբարից, որովհետև Ախուրյանի ջրամբարի այլընտրանքը միայն խորքային հորերն են»,- նշեց Հարությունյանը։