Նալբանդյանը Փարիզում կմասնակցի ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի նախապատրաստական հանդիպմանը
Հայաստանի արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը մարտի 22-ին Փարիզում կմասնակցի հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի բարձր մակարդակի նախապատրաստական հանդիպմանը:
Հանդիպմանը ներկա կլինեն նաև ՖՄԿ-ում նախագահող Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձական, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկայել Ժանը, Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժման (MEDEF) ղեկավար Պիեռ Գատազը։