Օդաչուն հրաշքով է փրկվել՝ խափանված շարժիչով ինքնաթիռը վարելիս (տեսանյութ)
Ամերիկացի օդաչու Չադ Բարբերը «Pitts Plane» ինքաթիռով թռել է Ֆլորիդայի վրայով, երբ շարժիչը հանկարծ խափանվել է: Ինքնաթիռը սկսել է ընկնել և օդաչուն փորձել է այն ուղղել դեպի գետը՝ արտակարգ վայրէջք կատարելու համար: Այս մասին հաղորդում է Mashable-ն:
Մինչև վերջին պահը Բարբերը փորձել է գործի գցել խափանված շարժիչը, սակայն դա նրան հաջողվել է միայն վերջին վայրկյանին՝ երբ ինքնաթիռն արդեն գետնին պետք է ընկներ:
-Երկար տարիներ օդաչուներին պատրաստում են նման արտակարգ իրավիճակների, սակայն իրականում դու չես կարող պատրաստ լինել անսպասելիին: Ես ուզում էի ապրել և 45 վայրկյանում ես կարողացա աղոթել իմ կյանքի համար, այո ես ձեր առջև կանգնած եմ,-ասել է Բարբերը: