Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Թուրքմենստանի նախագահը 10 օր անց շնորհավորել է կանանց տոնը
YouTube-ում հայտնվել է հոլովակ, որտեղ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կատրում է 80-ականներից հայտնի «Круг» խմբի «Каракум» երգը: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Այս հոլովակով Բերդիմուհամեդովը շնորհավորել է Կանակց միջազգային տոնի կապակցությամբ, սակայն տեսանյութը համացանցում հայտնվել է միայն մարտի 17-ին:
Նշվում է նաև, որ մարտի 8-ին Թուրքմենստանի հեռուստատեսությամբ համերգ է հեռարձակվել՝ նվիրված Կանանց միջազգային օրվան, սակայն նախագահի խոսքը եթերում չի երևացել: