Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ինքնաթիռում տեսախցիկը կնոջ ուրվական է ֆիքսել (տեսանյութ)
Ֆիտնես մարզիչը պնդում է, որ նա կարողացել է տեսանկարել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից մնացած ինքնաթիռում գնվող կնոջ ուրվականին: 2017 թ. Թոնի Ֆերգյուսոնը վախեցած է հեռացել այդ նույն վայրից, երբ ինչ-որ մեկը գցել է իր տեսախցիկը, սակայն մարտին նա նորից վերադարձել է: Այս անգամ նրա տեսախցիկը ֆիքսել է ինչ-որ տարօրինակ, սպիտակ արարածի: Այս մասին հաղորդում է Mirror-ը:
Առաջին այցի ժամանակ 33-ամյա տղամարտը սկզբում բարձր աղմուկ է լսել: Երբ նա խնդրել է ուրվականին նորից հայտնվել, նրա տեսախցիկը միանգամից ընկել է: Թոնին վախեցել է, սակայն այնքան է հետաքրքրել իրեն եղելությունը, որ համարձակվել է նորից այնտող գնալ:
Երկրորդ այցի ժամանակ նա նորից խնդրել է ուրվականին հայտնվել և այդ ժամանակ անհայտ տեղից հայտնվել է տարօրինակ սպիտկ փետուր, որն այնուհետև անհետացել է: Թոնին խոստովանել է, որ դեռ մանուկ հասակից իրեն հետաքրքրել են նման երևույթներն ու ուրվականները:
-Ես տեսա, թե ինչպես այդ արարածը հայտնվեց և թռչում էր տեսախցիկի դիմաց, նա նման էր հրեշտակի սպիտակ փետուրի: Նրա հայտնվելը, շարժվելն, իսկ հետո նրա անհետանալն իմ աչքերի առաջ, ստիպում են ինձ հասկանալ, որ դա ուղղակի փետուր չէր կարող լինել,-ասել է Թոնին: