Հայրը դաժանորեն ծեծել է երեք ամսական աղջկան, քանի որ նա որդի էր ուզում (լուսանկար)
Հայրը ծեծել է իր երեք ամսական աղջկան, քանի որ նա չափազանց քմահաճ էր և քանի որ նա ցակացել է որդի, այլ ոչ՝ դուստր: Արդյունքում, աղջիկը լուրջ ուղեղի վնասվածքներ է ստացել, ինչպես նաև ավելի քան տասնյակ կոտրվածքներ: 33-ամյա Ջեյսոն Բիթները մեղադրվում է երեխայի վրա հարձակվելու և նրա կյանքը վտանգելու մեջ: Այս մասին հաղորդում է Mirror-ը:
Ջեյսոնը, ով աշխատում է որպես թերապևտ Մեյոնում (Օհայո), ամուսնացած է և ունի երկու դուստր: Ամենափոքր երեխան ծնվել է անցյալ տարվա նոյեմբերին: Այդ օրը երջանիկ ծնողները լուսանկարներ են հրապարակել նորածին երեխայի հետ: Սակայն, պարզվում է, որ Ջեյսոնը դժգոհ էր կրկին դստեր ունենալուց:
Ոստիկանությունը հետաքննությունն սկսել է, երբ հայրը երեխային տեղափոխել է հիվանդանոց, ասելով, որ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Բժիշկները կասկածել են տղամարդուն և տեղեկացրել են ոստիկաններին դեպքի մասին: Այժմ Ջեյսոնը ձերբակալված է: