Բացառիկ տեսանյութեր՝ Երևանում Nissan-ների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից
Տեսանյութ՝ երեկ, Երևանի Սայաթ Նովա պողոտա-Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում Nissan-ների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից, ինչի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, երեկ՝ արտի 21-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում Ալեք Մանուկյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախվել էին Երևան քաղաքի Մադոյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Զավեն Առաքելյանի վարած Nissan մակնիշի 80 MM 202 համարանիշի և Երևան քաղաքի Դրոյի փողոցի 5 շենքի բնակիչ՝ 21-ամյա Գառնիկ Ասլանյանի վարած Nissan մակնիշի 88 NL 886 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդներից Գ. Ասլանյանը, նրա ուղևորներ՝ Դրոյի փողոցի 3-րդ շենքի բնակիչներ, 25-ամյա Գևորգ Թովմասյանն ու 27-ամյա Արման Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության էին հասել մյուս վթարված Nissan-ի վարորդը, քաղաքացիները, և օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներն ու Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկները։