Սմարթֆոնը պայթել է հաճախորդի երեսին, ով ցանկացել է փոխել մարտկոցը (տեսանյութ)
Չինաստանի Գանսու նահանգի բնակիչն այցելել է տեխնիկայի խանութ, որպեսզի հեռախոսի մարտկոցը փոխարինի նորով: Նա վաճառողից խնդրել է հատուկ բռնակներ և փորձել հանել իր հեռախոսի հին մարտկոցը, սակայն երբ նա բացել է հեռախոսն՝ այն պյթել է անմիջապես իր երեսին: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է պայթյունից առաջացած բոցն ընդամենը մի քանի սմ հեռավորության վար գտնվում տղայի երեսից: Փորձաքննության արդյունքում պարզ է դարձել, որ տղան հատուկ բռնակներով դիպել է մարտկոցի այն հատվածին, որի արդյունքում պայթյունն անխուսափելի է: