Հենրիխ Մխիթարյանը ստացավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը (լուսանկարներ)
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարտի 22-ին ստացավ Հայաստանի 2017թ․ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ Արարողությունը տեղի ունեցավ Ավանի ֆուտբոլային ակադեմիայում, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը հավաք է անցկացնում այս օրերին: