Գրեթե անհավանական է, որ ԵՄ երկրներից որևէ մեկը դիտավորությամբ ձգձգի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը. ԱԳՆ
Գրեթե անհավանական է, որ ԵՄ անդամ երկրներից որևէ մեկը դիտավորությամբ ձգձգի կամ հրաժարվի վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԵՄ անդամ որևէ երկիր, ասենք Հունգարիան, որը Հայաստանի հետ այս պահին չունի դիվանագիտական հարաբերություններ, ձգձգի համաձայնագրի վավերացումը, փոխնախարարը պատասխանեց. «Համարում եմ գրեթե անհավանական, որովհետև այն պետությունը, որը շահագրգիռ չէր, նա դա կարող էր անել մինչև ստորագրումը: Իսկ քանի որ ԵՄ-ն արդեն ստորագրել է, դա նշանակում է, որ բոլոր անդամ պետությունների հետ եղել է լիակատար համաձայնություն»:
Նշենք, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Այն ուժի մեջ կմտնի միայն այն ժամանակ, երբ վավերացվի ԵՄ անդամ պոլոր պետությունների կողմից: