Առողջապահության նախարարությունը Ալթունյանի մենաշնորհը չէ, ոչ էլ այս մարդը կարողանում է համակարգել իրեն տրված պարտականությունները
Առողջապահության նախարարությունը Ալթունյանի մենաշնորհը չէ, ոչ էլ այս մարդը կարողանում է համակարգել իրեն տրված պարտականությունները։ Հո դուք խուլիգան չեք։ Գործ ունեք մարդու հետ՝ մարդկային կյանքի... Ալթունյանը մոգոնեց, որ դեղերը միմիայն դեղատոմսով։ Արդեն որերորդ մարդն է ահազանգում, որ կան հիվանդանոցներ, հանձին՝ ինֆեկցիոն հիվանդանոցի, որ դեղատոմսեր չունեն՝ չեն տրամադրել։
Բժիշկները դեղեր են նշանակում, իսկ հիվանդները, ինչպես այն ձեռք կբերեն, դժվար է ասել։ Խիղճներդ կորցրել եք, հասկացանք, բայց ձեր մեջ մի մարդ չկա, որ ասի՝ արա', էս ինչ եք անում, գոնե «թղթի կտորով» ապահովեք, ձեր դաշտը։
Օրենք եք շինել, ուրեմն պարտավոր եք բոլոր հիվանդանոցներին ապահովելու դեղատոմսերով, թե ձեր շինած օրենքը, որ սկզբից ասում էի՝ հատուկ դեղատների վրա է ազդելու, շատերն էլ օգտվելու են. էլի խնամի-ծանոթ-բարեկամ պիտի գտնես, որ դեղ գնես։
Արթուր Հայրապետյան. Ֆեյսբուք: