Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Մաշտոցի պողոտայում Lexus-ի վարորդը՝ մեքենաների ջարդի հեղինակ. բախվել է 2 BMW-ի, Nissan-ի, Opel-ի և Mercedes-ի
Երեկ՝ մարտի 21-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում Lexus մակնիշի 35 MA 937 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 50 GT 100 համարանիշի, Nissan մակնիշի 35 OF 180 համարանիշի այնուհետև դիմացից ընթացող BMW մակնիշի 70 QQ 110 համարանիշի, Opel մակնիշի 81 RL 800 համարանիշի և Mercedes մակնիշի 16 VL 016 համարանիշի ավտոմեքենաներին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Խաչիկ Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: