Սիրուշոն Բոստոնում հանդիպել է Բարսեղ Կանաչյանի դստերը (լուսանկար)
Սիրուշոն Բոստոնում հանդիպել է Բարսեղ Կանաչյանի դստերը: 30-ամյա երգչուհին Սեդա Կանաչյանի հետ ջերմ լուսանկար է հրապարակել իր Instagram-ում.
«Եկա տեսնելու ինձ համար շատ հարազատ մի մարդու՝ տիկին Սեդա Կանաչյանին, ով Բարսեղ Կանաչյանի դուստրն է։
Գիտե՞ք, որ Բարսեղ Կանաչյանը, բացի երաժշտության մեջ իր մեծ ավանդն ունենալուց, նաև եղել է Կոմիտասի աշակերտը»,- լուսանկարին կից գրել է Սիրուշոն: