Վրաստանում՝ ընտանիքի կողմից անտեսված կնոջ ոտքերը միջատները հոշոտել են
Երբ բժիշկները գնացին այնտեղ, որտեղից զանգահարել էին իենց՝ մի կնոջ ծանր վիճակի մասին տեղեկացնելով, նրանք չեին էլ ակնկալում, որ կհանդիպեն նման սարսապելի տեսարանի: Կինը նստած էր սպիտակեղենի մեջ, որն օգտագործվում էր ավելորդ քաշ ունեցող մարդկանց տեղափոխման համար, այն այնքան հին էր ու կեղտոտ, որ ամբողջովին ծակծկվել էր: Դեպքը տեղի է ունեցել Վրաստանում: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:
Մահճակալի շուրջն ամբողջությամբ աղբի մնացորդներ էին թափթփված: Միևնույն ժամանակ, կնոջ ոտքերը սև էին դարձել, ինչը նշան է, որ նրանք քայքայվում են և ծածկված էին իր մարմինը հոշոտող միջատներով:
54-ամյա ամուսինը` Թերի Սորելը և նրա 18-ամյա որդին, ձերբակալվել են հաշմանդամներին և տարեցներին անտեսելու կասկածանքով:
Ոստիկանն իր զեկույցում գրել է. «Երբ ես առաջին անգամ մտա այդ դռնով, մարդու և աղբի հոտից ծնկներս թուլցան»: