Կոտայքի մարզում 26-ամյա վարորդը Nissan-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել գերեզմանոցում
Մարտի 21-ին, ժամը 23:30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Honda Fit» մակնիշի 35 GD 618 պետհամարանիշի (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, այնուհետև՝ շրջվել և հայտնվելով գերեզմանատանը՝ վնասել շիրմաքարը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: