Սարկոզին 27 ժամից ազատ արձակվեց. նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել (լուսանկարներ)
Ժամեր առաջ ավարտվեց Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ձերբակալումը,որը տևեց 27 ժամ։ Իսկ ահա րոպեներ առաջ հայտնի դարձավ,որ նրա նկատմամբ սահմանվել է դատական վերահսկողություն և պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել ՝ պասիվ կաշառակերության, քարոզարշավի(2007 թվականի նախագահական ընտրություններ) ապօրինի ֆինանսավորման և որն ամենալուրջն է՝ Մուամար Քադաֆիի կառավարման ժամանակահատվածում Լիբիայի պետական ֆինանսական միջոցների ապօրինի օգտագործման կասկածանքներով։
Խնդիրն այն, որ հետագայում Լիբիայի վրա հարձակում գործվեց,որի արդյունքում սպանվեցին Քադաֆին և հազարավոր քաղաքացիներ, ինչպես նաև մեծաքանակ տարհանումներ ՝ Քադաֆիի ռեժիմի դեմ մինչ օրս չապացուցված հակաահաբեկչական մեղադրանքների հիման վրա։
Այս գործի քննությունը վարում է դատավոր Սերժ Թուրները, որը հայտնի է որպես իր գործին գերազանց տիրապետող բացառիկ խիստ դատավոր։
Սարկոզիի դեմ այս լիբիական գործը սկսել էր դեռ 2013 թվականից սակայն վերջերս արագ առաջընթաց ապրեց,քանի որ ֆրանսիացի քննիչներին են հանձնվել Լիբիայի ռեժիմի մի քանի անդամների վկայություններ, որոնք էլ հիմք դարձան նրան մեղադրանք առաջադրելուն։
Ստորև Սարկոզին իր ձերբակալումից անմիջապես հետո՝տուն հասնելիս, ինչպես նաև դատավոր Թուրների միակ լուսանկարը։
Արման Ավագյան. Ֆեյսբուք: