Արդարադատության նախարարն առաջին հարվածը հասցրեց ՍԴ նորաթուխ նախագահին
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Հրայր Թովմասյանը 64 կողմ, 27 դեմ, 2 անվավեր և քվեախցում թողնված և հաշվի չառնված 1 դեմ ձայներով ընտրվեց Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ:
ՍԴ նորաթուխ նախագահին դեռ շատ փորձություններ են սպասվում, սակայն այսօր նա առաջին հարվածն է ստացել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից:
«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ վարչապետի ընտրությունը բաց քվեարկությամբ անցկացնելու որոշման ժամանակ հաշվի է առնվել Գերմանիայի փորձը, պատասխանել է. «Ոչ, չգիտեմ՝ ով է ասում, բայց ճիշտ չի ասում»: Նման պնդում արել է այլևս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը բոլորովին վերջերս «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում: Դավիթ Հարությունյանը դժվար չիմանար այս մասին:
Ինչ վերաբերում է Թովմասյանին, , ապա նա իսկապես ճիշտ չի ասել, որովհետև մարտի 14-ին Գերմանիայի կանցլերն ընտրվել է փակ քվեարկությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում