Եղբորս դեմքն է վառել, մայր հայհոյել, ստիպել անվայել գործողություններ անել. զինծառայողի սպանության մեջ մեղադրվողի քույր
2017թ.-ի դեկտեմբերի 11-ին Արցախի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Խաչատրյանի հարազատները վստահեցնում են՝ նրան դրդել են այդ քայլին դիմել:
News.am-ի հետ զրույցում ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանի քույրը՝ Նարինե Խաչատրյանը պատմեց, որ Նարեկ Ադիբեկյանը ծառայության ժամանակ ճնշումներ է գործադրել իր եղբոր նկատմամբ, անմարդկային վերաբերմունք ցուցաբերել:
«Եղբայրս ու Նարեկ Ադիբեկյանը միասին են դիրքերում հերթապահություն իրականացրել: Տևական ժամանակ Նարեկ Ադիբեկյանը ճնշել է եղբորս, բռնություն գործադրել, մի անգամ նույնիսկ դեմքն է վառել, ստիպել անվայել գործողություններ անել: Փորձաքննություններից ստացված պատասխաններով այս ամենն ապացուցված է»,- ասաց Նարինե Խաչատրյանը:
Քրոջ խոսքով՝ Կարենը երբեք չի դժգոհել ծառայությունից, առկա խնդիրների մասին էլ իրենք իմացել են միայն սպանությունից հետո. «Փաստաբանն է մեզ պատմել, թե ինչ պայմաններում է եղբայրս ծառայել, ինչպես է Նարեկ Ադիբեկյանը վարվել նրա հետ»:
Մանրամասները՝ այստեղ: