ՇՊՀ-ի դեկանը ռեկտորի հորդորով ուսանողին ստիպել է ստորագրել ինչ-որ փաստաթուղթ. ՈւԽ նախագահ
Շիրակի պետական համալսարանի ՈւԽ նախագահ Արմեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի´ ընկերներ, ճնշումների հերթական աղաղակող դեպքը ՇՊՀ-ում: Այսօր «Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ»-ի դեկան Օֆելյա Հովհաննիսյանը, խախտելով իր լիազորությունները, իրականացրել է միջամտություն Ուսանողական խորհրդի աշխատանքներին` շահադիտական նպատակներով ուղղորդելով ուսանողներին:
Դեկանը հորդորել է նույն ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահին` ստորագրել փաստաթղթի տակ, որի գաղափարի հեղինակը ևս բուհի ռեկտորն է: Ի դժբախտություն ռեկտորի հուսահատ այս քայլի` մենք մնում ենք մեր հստակ դիրքորոշմանը: Այս հուսահատ քայլերը ևս վկայություններն են ռեկտորի հուսահատության և կամայականությունների մոտալուտ ավարտի»: