ՀՀԿ-ն օգտագործեց Կարեն Կարապետյանին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հաջողությունն իշխանությունները կրկին իրենց են վերագրում և շարունակում հայտարարել, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: Իսկ, երբ խորհրդարանական ընտրություններն էին և պետք էր ձայներ բերել ՀՀԿ-ի համար, անփոխարինելի էր Կարեն Կարապետյանը:
Ստացվում է՝ ՀՀԿ-ի համար ձայներ բերելու հարցում Կարեն Կարապետյանն անփոխարինելի էր, նրա կարողություններն օգտագործեցին, սակայն երբ եկավ փոխհատուցելու ժամանակը, իշխող կուսակցությունը նախընտրեց Սերժ Սարգսյանին:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։