Արդարադատության նախարարն այսօր առաջին հարվածը հասցրեց ՍԴ նորաթուխ նախագահին
«Հայկական ժամանակը» գրում է. «ՍԴ նորաթուխ նախագահին դեռ շատ փորձություններ են սպասվում, սակայն այսօր նա առաջին հարվածն է ստացել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից:
Մեր հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ վարչապետի ընտրությունը բաց քվեարկությամբ անցկացնելու որոշման ժամանակ հաշվի է առնվել Գերմանիայի փորձը, պատասխանել է. «Ոչ, չգիտեմ՝ ով է ասում, բայց ճիշտ չի ասում»: Նման պնդում արել է այլևս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը բոլորովին վերջերս «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում: Դավիթ Հարությունյանը դժվար չիմանար այս մասին:
Վերջինս «բոչկա է գլորել» Հրայր Թովմասյանի վրա»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում: