Հայկ Բարսեղյանին ազատ արձակեցին
Ինչպես արդեն հայտնել ենք, սառը զենք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին, «SOS» հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանը: Նրան արդեն ազատ են արձակել:
«Ժողովուրդ բաց են թողել, տաս օրվա մեջ դանակս էլ հետ կտան։ Անպայման կհրապարակեմ մոդելը, որ դուք էլ ունենաք ձեր մոտ նույն մոդելի դանակից, օրենքը չի արգելում դանակ կրել, օրենքը արգելում է սառը զենք կրել։ Իսկ սառը զենք ամեն երկաթի կտոր չի կարող համարվել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: