Շառլ Ազնավուրը համերգ կունենա Ճապոնիայում (լուսանկար)
Աշխարհահռչակ շանսոնյե 93-ամյա Շառլ Ազնավուրը համերգ կունենա Ճապոնիայում: Այս մասին ասվում է Facebook-ի՝ նրա պաշտոնական էջում:
Համերգներից առաջինը տեղի կունենա շանսոնյեի ծննդյան նախորդ օրը՝ մայիսի 21-ին Օսակայում, մյուսը՝ մայիսի 23-ին՝ Տոկիոյում: