Դժվար է շնչել‚ դժվար է քայլել. Պուգաչովան դժգոհում է ծերությունից (լուսանկարներ)
68-ամյա երգչուհի Ալլա Պուգաչովան խոստովանել է երկրպագուներին, որ ծերանում է և դժգոհում է իր առողջության կտրուկ վատթարացումներից: Օրեր առաջ համացանցում լուսանկար էր հրապարակվել ընտրատեղամասից‚որտեղ Պուգաչովան էր ամուսնու հետ: Լուսանկարը բուռն քննարկումների արդյունք էր դարձել: Հետևորդները չեն հավանել նրա ծերացած դեմքը և արտաքին տեսքը:
Ի պատասխան այդ քննադատությունների Instagram-ի իր էջում նա գրել է.
«Ես ծերանում եմ և շատ արագ: Օրգանիզմս արդեն չի դիմանում: Ինձ դժվար է շնչել‚ քայլել‚ բայց ես դեռ կենդանի եմ և պիտի ապրեմ՝ հանուն իմ փոքրիկ երեխաների: Միևնույնն է, կյանքիս վերջին օրերին մտածելու եմ երեխաներիս և ձեր մասին, ովքեր իրենց ծափահարություններով իմ կյանքը հրաշալի են դարձրել»: