Օրական մեկ լիտր սպիրտ խմող թոշակառուն հազվադեպ հիվանդություն է ձեռք բերել (լուսանկարներ)
Տարեց տաղամարդը 30 տարի շարունակ ամեն օր ուժեղ ալկոհոլային խմիչքներ է օգտագործել: Արդյունքում նրա մոտ ախտորոշվել է հազվադեպ հանդիպող հիվանդություն‚ իսկ մարմինը դարձել է տձև: Այս մասին գրում է life.ru-ն՝ հղում անելով Mirror-ին:
Պարոն Թանը այլկոհոլային խմիչքներ սկսել է օգտագործել 13 տարեկանից: 40 տարի անց ալկոհոլից կախվածություն է առաջացել և անկարողություն՝ հրաժարվել խմիչքից:
68-ամյա թոշակառուի մոտ ախտորոշվել է Մադելունգ անվամբ հազվադեպ հանդիպող հիվանդությունը‚ ինչի արդյունքում պարանոցը և ուսերի շրջակայքը սկսել են մեծանալ: Բժիշկների խոսքերով՝ պատճառը ալկոհոլի ավելցուկն է օրգանիզմում: