23-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Այսօր՝ մարտի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Սուրմալու» տոնավաճառի դիմաց, 23-ամյա Կարապետ Անթանեսյանը իր վարած Volkswagen մակնիշի 35 PT 013 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հետիոտնի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանություննը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը: