Հայաստանը կարող է 2-3 տարում լուրջ տնտեսական առաջընթացի հասնել
Առաջիկա 2-3 տարիներին Հայաստանը կարող է լուրջ տնտեսական առաջընթացի հասնել: Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական, Հանրապետական կուսակցությունից նախկին պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով՝ առանց կոռուպցիայի դեմ համապատասխան պայքարի անհնար է այս ոլորտում որևէ լուրջ հաջողության հասնել, շատ այլ ոլորտներում նույնպես: «Ես կարծում եմ, որ սա հասկանում են նաևՀայաստանի գործող իշխանությունները: Այս պատճառով նրանք բոլոր ջանքերը ներդնում են, որպեսզի այս բացասական երևույթի դեմ անխնա պայքար մղեն, որն արգելակում է երկրի և մասնավորապես՝ տնտեսության զարգացումը»,- նշեց Մինասյանը:
Ըստ որում՝ նա շեշտեց, որ Հայաստանի տնտեսական ցատկին զգալիորեն կնպաստի «Հյուսիս-Հարավ» ռազմավարական մայրուղու կառուցման ավարտը, քանի որ, նրա կարծիքով, դա զգալի չափով թույլ կտա լուծել մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում՝ կնպաստի հանրապետության տնտեսական ապաշրջափակմանը: