Երևանում բախվել են 30-ամյա վարորդի «յաշիկն» ու 64-ամյա վարորդի «07»-ը. կա վիրավոր (լուսանկարներ)
Երեկ՝ մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Արցախի պողոտայում՝ թիվ 32 հասցեի դիմաց, բախվել են 30-ամյա Գուրգեն Հակոբյանի վարած Mercedes G մակնիշի 88 PP 118 համարանիշի և 64-ամյա Կարպիս Բաբայանի վարած ВАЗ 2107 մակնիշի 63 SS 300 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով «07»-ի վարորդ Կ. Բաբայանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ինչպես նաև դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը և լվացել ճանապարհի այդ հատվածը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: