Մյանմայի նախագահը հրաժարական է տվել
Մյանմայի նախագահ Թհին Չժոն հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է BBC-ն՝ նշելով, որ հրաժարականի պատճառների մասին չի հայտարարվել:
Լրատվամիջոցը նշում է, որ այնուամենայնիվ, վերջին ամիսներին մտահոգությունները խորանում էին 71-ամյա նախագահի առողջական վիճակի առնչությամբ:
Թհին Չժոն նախագահի պաշտոնն է զբաղեցնում 2016 թվականից: Նա, սակայն, ըստ էության արարողակարգային առաջնորդ էր, երկիրը դե ֆակտո նախագահում էր ընդդիմադիր առաջնորդ Աուն Սան Սու Չժին:
Ինչպես նշվել է Facebook-ում նախագահական գրասենյակի էջում, Թհին Չժոն ցանկանում է «հանգստանալ»:
Նախագահի լիազորությունները կկատարի փոխնախագահ Մյին Սվեն, մինչև յոթ օրվա ընթացքում նոր նախագահի ընտրությունը: