Կոյուղաջրի օրինակով. Կենտրոնի բնակիչները պատրաստվում են շենքում վխտող առնետներին «դեպորտ անել» քաղաքապետարան
Մինչ Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարները երևանցիներիս «ուղեղները լվանում են», թե կյանքի գնով փորձում են մայրաքաղաքում վերացնել հակասանիտարական վիճակը, մայրաքաղաքի սրտում՝ Երևանի կենտրոնում, առնետների մի ամբողջ բանակ է օր-օրի «շենանում»:
Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի 40 շենքի բնակիչները, 2 տարուց ավելի է՝ օր ու արև չունեն: Մինչ աշխարհը պայքարում է ահաբեկչության դեմ, նշված շենքի բնակիչները ահաբեկված են դիմավորում ամեն օրը:Պատճառը շենքում վխտող առնետներն են: Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները ասում էին. «2 տարուց ավելի է՝ դիմել ենք Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուներին, որպեսզի խնդիրը լուծեն, սակայն ամեն անգամ միայն խոստանում են ու ստացվում է «էշ մի սատկի, գարուն կգա»:
Բնակիչերը նշում էին նաև, որ առնետների պատճառով թե՛ տարեցները, թե՛ փոքրերը միշտ վախի ու զզվանքի մեջ են ապրում: «Հարևանությամբ գտնվող դեղատան աշխատակիցներն արդեն շատերիս դեմքով գիտեն, հենց մտնում ենք դեղատուն, ասում են՝ Առնետների ահից էլի եկել եք դեղ առնելո՞ւ: Հակառակ դեպքում՝ այլ ելք չի մնա, քան հավաքենք մի քանի կռիսներ ու որպես ընծա ուղարկենք Երևանի քաղաքապետարան»:
Մանրամասները՝ այստեղ: