Դամասկոսում հրթիռային հարվածի հետևանքով 35 զոհ կա
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի բնակելի թաղամասերին ուղղված հրթիռային հարվածի զոհերի թիվը հասել է 35-ի: Այս մասին հայտնել է Դամասկոսի պետական հիվանդանոցի ղեկավար Հայսամ ալ-Հուսեյնին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Զոհերի թիվը վերջնական չէ, քանի որ հարվածները շարունակվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Երկուշաբթի հակամարտող կողմերին հաշտեցնելու ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն հայտնել էր, որ երեք շաբաթվա ընթացքում առաջին անգամ Սիրիայի մայրաքաղաքում չի գրանցվել և ոչ մի կրակոց: