Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Շաքրիյար Մամեդյարովի հետ
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ: Պարտիան ավարտվել է 41-րդ քայլին:
Այժմ Արոնյանը 3,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Մամեդյարովը 5,5 միավորով 2-րդ տեղում է:
9-րդ տուրի ևս երկու պարտիա ավարտվել են: Ամերիկացի Ուեսլի Սոն ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի հետ, իսկ ռուս Սերգեյ Կարյակինը հաղթել է Վլադիմիր Կրամնիկին:
Ֆաբիանո Կարուանայի և Դին Լիրենի պարտիան դեռևս ընթանում է: