Եվրոպայի առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանը՝ միանձնյա առաջատար
Շախմատի Եվրոպայի՝ Բաթումիում տեղի ունեցող անհատական առաջնության չորս տուրից հետո միանձնյա առաջատարը Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանն է, ով 4 հաղթանակ է տարել:
13 շախմատիստներ վաստակել են 3.5-ական միավոր: Նրանց թվում է հայաստանցի Հայկ Մ. Մարտիրոսյանը: Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանն ունեն 3-ական միավոր:
Հրանտ Մելքումյանը, Արտավազդ Հայրապետյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Սերգեյ Մովսեսյանը, Տիգրան Հարությունյանը, Մանուել Պետրոսյանը վաստակել են 2.5-ական միավոր: