Վարչապետի երազանքի փողոցը քարուքանդ է լինում. որքան գումար փոշիացավ
«Հայկական ժամանակը» գրում է. «Ռուսթավելին Գյումրիում վարչապետաց փողոց անունն է ստացել: Այն հիմնանորոգվեց 6 ամիս առաջ, աշխատանքներին անձամբ երկրի վարչապետ Կարեն Կարապետյանը հետևեց:
Եթե ոչ ամեն օր, ապա երկու օրը մեկ առանց նախազգուշացման վարչապետի հանձնարարականով մասնագետներ են Երևանից եկել, բետոնից, մյուս շինանյութերից էլ նմուշ վերցրել, տարել, ստուգել են: Այսօր արդեն փողոցը սկսել է շարքից դուրս դալ: Գրանիտե սալերը ճաքել են, սալիկներն իրարից հեռացել են:
Ինչու է նոր հիմնանորոգված փողոցը նման խայտառակ վիճակում հայտնվել, ինչպես են դա բացատրում պատասխանատուները, արդյո՞ք տուգանվելու են նրանք, որքան գումար են փոշիացրել, բացահայտել է Շիրակի մարզի մեր թղթակիցը»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 21-ի համարում: