Ինչ կապ ունի Զապը Նորատուսցի Ալիկի հետ. աղմկահարույց դեպքով «օրենքով գողը» հարցաքննվել է
2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով նախաքննության ընթացքում հարցաքննվել է նաև նախկին «օրենքով գող» Զապ մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը:
Այս մասին հայտնի դարձավ այսօր, երբ դատարանը հրապարակեց նախաքննության ընթացքում վկաներին հարցաքննելու վերաբերյալ արձանագրությունները: Նախաքննության ընթացքում բազմաթիվ վկաներ են հարցաքննվել, որոնց թվում էր նաև Զապը: Շատերը, այդ թվում՝ Զապը դատակոչի ցուցակում չկար:
Քրեական հեղինակություն համարվող Զապին հարցաքննելու պատճառը, ըստ էության եղել է այն, որ Նորատուսցի Ալիկը` Ալիկ Բանդուրյանը, նրա միջոցով մեկ այլ քրեական հեղինակություն` Բանգլադեշցի Վիրաբիկին` Վիրաբ Գասպարյանին, հեռացրել է դեպքի վայրից: Զապը Վիրաբիկից պահանջել է հեռանալ գեղեցկության սրահի նկուղային հարկից՝ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու նպատակով: Մեր տեղեկություններով, Զապը հրաժարվել է իր դեմ ցուցմունք տալուց, անգամ իր ստորագրությունը դնելուց: Ի դեպ, Անդրանիկ Սողոյանը 2016-ին զրկվել է «օրենքով գողի» տիտղոսից:
Դատարանում այսօր հրապարակվեցին այլ արձանագրություններ ևս:
Մանրամասները՝ այստեղ: