Գրպանահատին գտել են, կինը վերցրել է կորցրած դրամապանակը և հրաժարվել է հաղորդում տալ (տեսանյութ)
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները մարտի 13-ին գրպանահատության հերթական դեպքն են բացահայտել:
Ժամը 19-ի սահմաններում քրեական հետախույզները Մաշտոցի պողոտայից գողություն կատարելու կասկածանքով Տարոնցու փողոցի Հովհաննես Կ.-ին բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին: Կասկածյալի խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ կար փող և բանալիներ:
Մանրամասները՝ տեսանյութում: