Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանն ընդդեմ ադրբեջանցի գրոսմայստերի (ուղիղ)
Բեռլինում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:
8-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել չինացի Դին Լիրենի հետ, իսկ 9-րդ տուրում այսօր կմրցի ուժերը կչափի ադրբեջանցի գրոսմայստեր Շաքրիյար Մամեդյարովի հետ:
Պարտիան կմեկնարկի ժամը 18:00-ին, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ.
Հիշեցնենք` հավակնորդների մրցաշարի շրջանակում Արոնյանն ու Մամեդյարովը հանդիպել էին նաև երկրորդ տուրում` գրանցելով ոչ-ոքի արդյունք: