Բեյոնսեն շքեղ ոսկեգույն զգեստով սենսացիա է առաջացրել իր մոր կողմից կազմակերպված աճուրդի ժամանակ (լուսանկարներ)
Եթե 6-ամյա Այվին իր տատիկի կողմից կազմակերպված աճուրդում բոլորի ուշադրության կենտրոնում էր հայտնվել աճուրդի ընթացքում 19հազար դոլար արժողությամբ ձեռք բերված նկարով‚ ապա նրա 36-ամյա մայրը հանդիսատեսի ուշադրության կենտրոնում է հայտնվել անհավանական շքեզ զգեստով: Այս մասին գրում է spletnik.ru-ն:
Մարտի 17-ին Լոս Անջելեսում կայացած միջոցառմանը երգչուհին ներկայացել է ոսկեգույն թափանցող հագուստով: Պատկերը լրացրել են մեծ ոսկեգույն ականջօղերը և դիմահարդարումը:
Այդ օրը Բեյոնսեն նկարահանվել է մեկ այլ զգեստով ևս‚ որը կրել է արդեն ոսկեգույն զգեստի ցուցադրությունից հետո‚ որը նույնպես պակաս գրավիչ չէր: